Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի նեղուցը

Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական գործիք՝ Հորմուզի նեղուցը
13.06.2025 | 11:02

Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:

Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրընթաց անկումն ու ներքին լարվածության աճը:

Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%: Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը:

Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի:

Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝ Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը: Սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:

Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent): Միտումը շարունակական է:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4844

Մեկնաբանություններ